«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Եվրոպայի հինգ ուժեղագույն լիգաների (թոփ-5) լավագույն ռմբարկուն 2020 թվականին:
35-ամյա պորտուգալացին Իտալիայի առաջնությունում 33 գոլ ունի իր ակտիվում: Ռոնալդուի ամենամոտ հետապնդողը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, ով 32 գոլ է խփել Բունդեսլիգայում: «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն Ա Սերիայում 28 գոլով եզրափակում է լավագույն եռյակը:
Նշենք, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին դարձել է թոփ-5 առաջնությունների լավագույն ռմբարկուն՝ առանց 11-մետրանոց տուգանայիններից խփած գնդակները հաշվի առնելու: