«Գրանադան» 2-1 հաշվով հաղթել է «Վալենսիային» Լա լիգայի 16-րդ տուրի խաղում։
70-ից 76-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում հանդիպման մրցավար Ադրիան Վեգան ցույց է տվել 3 կարմիր քարտ թիմերի ֆուտբոլիստներին։
Սկզբից երկրորդ դեղին քարտերի համար դաշտից հեռացվել են «Վալենսիայի» կիսապաշտպան Ջեյսոնը, իսկ այնուհետև նրա թիմակից Գոնսալո Գեդեշը։
76-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտ է ստացել «Գրանադայի» պաշտպան Դոմինգուշ Դուարտեն։