Յուվենտուսի» ղեկավարությունը հետաքրքրված է «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի ծառայություններով: Այս մասին հաղորդում է La Stampa-ն:
Աղբյուրի համաձայն, թուրինյան ակումբը Դեպայի դիմաց պատրաստ է ֆրանսիացիներին տալ իրենց կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիին:
Ավելի վաղ լուրեր կային, որ հոլանդացու ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: