«Յուվենտուսի» կսապաշտպան Սամի Խեդիրան ուղևորություն է պլանավորել՝ Անգլիա: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:
Ֆուտբոլիստը թուրինյան ակումբից ուղևորության մեկնելու թուլտվություն է խնդրել: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը կայցելի «Էվերթոնի» բազա: Շշուկներ են պտտվում, որ գերմանացի կիսապաշտպանը կարիերան կշարունակի հենց այս թիմում:
Խեդիրայի գործող պայմանագիրը «Յուվեի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվական: