Հոլանդական ՊՍՎ-ն հայտարարել է անվանի մասնագետ Գուս Հիդինգի վերադարձի մասին:
73-ամյա մասնագետը կկատարի խորհրդատուի պարտականություններն ու աշխատանքը կսկսի2020 թվականի հունվարի կեսից:
Հիդինգի վերջին աշխատավայրը Չինաստանն էր, որտեղ 2018 թ-ից մարզում էր օլիմպիական թիմը, որտեղից էլ հեռացավ այս տարվա սեպտեմբերին: Հաղորդվում էր, որ Գուսին աշխատանքից հեռացրել են մամուլի հետ շփման ոճի և թիմի արդյունքների պատճառով:
Հիդինկը, իր մարզչական կարիերայի ընթացքում ղեկավարել է «Ֆեներբախչեն», «Վալենսիան», «Ռեալը», «Բետիսը», «Չելսին» և «Անժին»: Գուսը մարզել է նաև Հոլանդիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականները: