Լա լիգայի 16-րդ տուրում «Սևիլյան» ընդունել էր «Վիլյառեալին» ու հաղթանակ տարավ՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 8-րդ րոպեին․ գոլի հեղինակ դարձավ Լուկաս Օկամպոսը՝ հաջող իրացնելով նշանակված 11-մետրանոցը։ Երկրորդ գոլը գրանցվեց արդեն երկրորդ կեսի սկզբնամասում․ 53-րդ րոպեին աչքի ընկավ հարձակվող Յուսեֆ Էն-Նեսիրին։
«Սևիլյան» 26 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է, իսկ «Վիլյառեալը» 26 միավորով՝ 5-րդ։