Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի նախկին պաշտոնակատար Ֆրեդրիկ Յունգբերգը կարող է գլխավորել շվեդական «Մալմյոն», հաղորդում է Sportsal-ը:
Շվեդական ակումբը սկսել է բանակցությունները 42-ամյա մասնագետի հետ:
Հավելենք, որ «Մալմյոն» Շվեդիայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, որից հետո թիմի գլխավոր մարզիչ Ուվե Ռասլերը հեռացվել էր իր զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ «Արսենալի» նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Միկել Արտետան: