«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կարող է հեռանալ «Ռեալից»։
Mundo Deportivo-ն գրում է, որ «Արսենալն» ու «Էվերթոնը» այն ակումբներն են, որոնք հետաքրքրված են իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով։
Հաղորդվում է, որ Իսկոյի նկատմամբ որոշակի հետաքրքրություն ունեն նաև «Յուվենտուսն» ու «Ինտերը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսկոն վիճել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի հետ։ «Արքայական» ակումբի ֆուտբոլիստները ցանկանում են, որ 28-ամյա խաղացողը հեռանա։
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն 11 հանդիպման է մասնակցել ու 1 գոլային փոխանցման հեղինակ դարձել։