Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամռանը կարող է լքել թիմը, եթե ակումբը չգնի 2-3 նոր խաղացող:
Ինչպես հայտնում է The Athletic-ը, Գվարդիոլան ցանկանում է ուժեղ պաշտպանություն ստեղծել՝ գնելով կենտրոնական և ձախ պաշտպանների: Իսպանացին ցանկանում է, որպեսզի ակումբը գտնի Սանեին փոխարինող, քանի որ վերջինս ամռանը տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա»:
Գվարդիոլան կունենա նաև օգնականի խնդիր, քանի որ ներկայիս օգնական Միկել Արտետան մեծ հավանականությամբ կգլխավորի «Արսենալը»: