«Պարմայի» հարձակվող Ժերվինյոն կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Շիրան:
Հաղորդվում է, որ 32-ամյա իվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերով անձամբ հետաքրքրված է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին:
Ընթացիկ մրցաշրջանում «Պարմայի» կազմում անցկացրած 12 խաղում Ժերվինյոն դարձել է 4 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ: