«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Коммент.Шоу հաղորդաշարի շրջանակում խոսել է իր կյանքի բարդ ժամանակահատվածի մասին, տեղեկացնում է Chempionat-ը:
«Կնոջս հետ բաժանումն ինձ համար մեծ հարված էր: Այդ պահին հասկացա, որ առանց նրա չեմ կարող ապրել:
Պատճառը բավական պարզունակ մի բան է. ալկոհոլ:
Ինձ իրական հարբեցող կարող էիք համարել, ով չէր կարողանում կառավարել սեփական անձը: Խաղային տարիներին թիմակիցներիս հետ գրեթե ամեն օր ալկոհոլ էինք օգտագործում:
Պարզվեց, որ խմիչքի նկատմամբ իմունիտետ չունեմ:
Այդուհանդերձ, 29 տարեկանում հրաժարվեցի խմիչքից:
Այժմ, իմ խաղացողների հետ երբեմն խնդիրներ եմ ունենում, քանի որ կարծում եմ ՝ մարզիկը պետք է ասկետիկ կյանք վարի (սահմանափակի իր հոգևոր և մարմնական պահանջմունքները):
Բավական մեծ ջանքեր գործանդրեցի խմելը թողնելու և ընտանիքս վերադարձնելու համար և չեմ ուզում, որ նրանք էլ անցնեն այդ մղձավանջի միջով»,- ասել է Գրիգորյանը: