«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գովաբանել է «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակին, տեղեկացնում է Sport.es-ը:
«Յանը հրաշալի դարպասապահ է, ում դեմ միշտ էլ դժվար է խաղալ: Նա մեր օրերի լավագույն դարպասապահներից մեկն է», -ասել է Մեսսին:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Օբլակը մասնակցել է 19 հանդիպման և բաց է թողել 13 գնդակ: