Պորտուգալիայի Սուպերգավաթի խաղում «Պորտուն» 2-0 հաշվով հաղթեց «Բենֆիկային»:
Առաջին խաղակեսում 25-րդ րոպեին 11 մետրանոցից վիշապներին առաջ մղեց Սերխիո Օլիվեյրան:
Երկրորդ խաղակեսում «Բենֆիկայի» ֆուտբոլիստները փորձեցին շրջել հանդիպման ընթացքը ՝ մի քանի վտանգավոր գրոհներ իրականացնելով, բայց «Պորտուի» խաղային առավելությունը մնաց, ինչը «արծիվներին» թույլ չտվեց հավասարեցնել հաշիվը:
Խաղի ավարտին Լուիս Դիասը խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց ՝ 90-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ:
Ընդհանուր առմամբ, այս մինչ այս խաղը «Պորտուն» 21 անգամ նվաճել էր Պորտուգալիայի Սուպերգավաթը: