«ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդին չի տեղափոխվի «Յուվենtուս», այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Վանդա Նարան, ով նաև հարձակվողի կինն է.
«Իկարդին, հարգելով «Ինտերին», երբևէ չի տեղափոխվի «Յուվենtուս» և դա նույնիսկ չի քննարկվում: Նա երջանիկ է Ֆրանսիայում, իսկ մեր համար դա ամենակարևորն է»,- Նարայի խոսքերն է փոխանցում է Rete 4-ը:
Տեղեկացնենք, որ Մաուրո Իկարդին Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ է և վարձակալական հիմունքներով է հանդես գալիս փարիզյան ակումբում: