«Չելսին» ԱՊԼ-ի 14-րդ տուրում 3-0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Առաջին գոլը տանտերերը խփեցին անկյունայինի խաղարկումից հետո։ Աչքի ընկավ Տիագո Սիլվան։
«Չելսին» ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անկյունաինի խաղարկումներից հետո խփած գոլերի թիվը հասցրեց 8-ի։ «Կապույտները» ԱՊԼ-ի մյուս բոլոր թիմերից շատ են գոլ խփել անկյունաինից, հաղորդում է Opta-ն։
Այդ 8 գոլերից 3-ում փոխանցումը կատարել է Մեյսոն Մաունտը։
«Չելսի» — «Վեսթ Հեմ» հանդիպման գոլերն ու վտանգավոր պահերը կարող եք դիտել այստեղ։