Կիրակի օրը կայացած Լիգա 1-ի «Լորյան» – «Ռեն» հանդիպումից հետո սարսափելի դեպք է տեղի ունեցել:
Հանդիպման ավարտից մոտ տաս րոպե անց, մեծ, ծանր լուսարձակը, որն օգտագործվում էր խաղադաշտի խոտածածկը լուսավորելու համար, ընկել է 38-ամյա բանվորի վրա: Նա անմիջապես բղավել է, աղմուկը լսել են գործընկերները, ովքեր փորձել են աշխատողին դուրս բերել լուսարձակի տակից:
Աշխատողի սիրտը կանգ է առել, նրան անմիջապես փորձել են շտապ օգնություն ցուցաբերել: Դեպքից 45 րոպե անց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Ցավոք, նա մահացել է:
Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ տղամարդը երեք երեխա ունի: Դեպքի մասին իմացել են նաև «Լորյան» և «Ռեն» ակումբի ներկայացուցիչները։ Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռենի մարզիչ Ժուլիեն Ստեֆանը դիմեց լրագրողներին. «Ես չգիտեմ` գիտե՞ք, թե ինչ է պատահել աշխատակցի հետ: Մեր մտքերը նրա հետ են»: