«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» հետ առաջիկա տնային խաղի վերաբերյալ իր ակնկալիքներով:
«Անցյալ տարվա հանդիպումը «Այաքսի» կազմում առանձնահատուկ էր, բայց հիմա այլ խաղ է լինելու, և ես հանդես եմ գալիս մեկ այլ թիմի համար, այնպես որ ամեն ինչ այլ կլինի:
Ես շատ ոգևորված եմ, քանի որ սա կլինի իմ առաջին Կլասիկոն: Մնացածը ես դիտել եմ հեռուստացույցով, և ամենից շատ դուր եկավ 5:0-ն «Կամպ Նոու» -ում:
«Ռեալի» դեմ խաղը միշտ առանձնահատուկ բան է: Բացի այդ, ընտանիքս կլինի մարզադաշտում: Նրանք անպայման կզգան այս զարմանալի մթնոլորտը»,- ասել է դե Յոնգը:
Նշենք, որ վնասվածքների պատճառով «Ռեալին» չեն կարողանա օգնել թիմի մի քանի առաջատար խաղացողներ: