«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ ակումբի համար ունեցած նշանակության մասին։
«Զիդանը «Ռեալի» խորհրդանիշն է։ Եվ որպես խաղացող, և որպես մարզիչ։ Մենք շարունակում ենք վստահել այս թիմին։ Նրա կազմում շատ կարևոր խաղացողներ կան, այնպիսիք, ինչպիսին թիմի ավագ Ռամոսն է»,- Պերեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։