«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման նախօրեին խոսել է սպասվելիք խաղի մասին։
«Դեռևս շատ խաղեր կան, բայց մենք ուզում ենք առաջատար լինել Էլ կլասիկոյից հետո։ «Ռեալ Մադրիդը», ինչպես ընդունված, մեծ ինտենսիվությամբ է խաղում «Կամպ Նոուում» ու լավ ֆուտբոլ է ցուցադրում։ Բայց և այնպես նախորդ տարի մենք հաղթել ենք նրանց տանը»,-Վալվերդեի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» Twitter-յան պաշտոնական էջը։
«Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ 23։00-ին։