Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» հյուրընկալվեց Մյունխենգլադբախի «Բորուսիային» (1-2)։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և 85-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ: Մեր ընտրանու հարձակվողն իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց:
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան ՝ Կրամարիչը և Սեսենյոնը:
Մյունխենգլադբախը հանդիպումն ավարտեց տասը ֆուտբոլիստներով: Խաղադաշտից հեռացվեց Մարկուս Թյուրամը:
Այսպիսով, Ադամյանի թիմը վաստակեց 15 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական: