Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը անկեղծացել է, որ շատ լավ հարաբերություն ունի թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ, տեղեկացնում է L’Equipe-ը:
«Իմ և Մբապեի միջև մրցակցություն չկա: Նա յուրահատուկ տաղանդ է: Վստահ եմ, որ շուտով նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի այս առաջնությունում Նեյմարը մասնակցել է 15 հանդիպման ՝ խփելով 13 գնդակ, իսկ նրա կատարած 6 գոլային փոխանցումներից երկուսի հասցեատերը Մբապեն է եղել: