Կայացել է Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Դեկտեմբերի 15-18-ը Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էր 60 մարզիկ:
Այս մրցաշարը 2020թ,-․-ի վերջին մրցաշարն էր, որտեղ մարզիկները ցույց տվեցին բարձր արդյունքներ՝ հատկապես վազող թիրախ ձևում։ ՀՀ Սպորտի վարպետի թեկնածուի նորման լրացրեց վազող թիրախ ձևի մարզիկ Տիգրան Մանուկյանը։ 2 օր անընդմեջ բարձր արդյունք ցույց տվեց Գումրու քաղաքապետրանը ներկայացնող, վազող թիրախ ձևի մարզիկ Գոռ Խաչատրյանը, ով մրցման առաջին օրը վազող թիրախ, նորմալ վազք, 10մ, 30+30 վարժությունում խոցելով 572 միավոր կրկնեց ՀՀ ռեկորդը։ Իսկ երկրորդ օրը խառը վազք, 10մ, 20+20 վարժությունում՝ խոցելով 385 միավոր, 1 միավորով անցավ ՀՀ ռեկորդը։
ՀՀՖ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ խորհրդի նիստը մրցման «ուժեղագույն մարզիկ» ընտրեց Գոռ Խաչատրյանին, ում, ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի ֆինանսավորմամբ պարգևատրեցին հավաստագրով և դրամական պարգևով, դրանով իսկ ոգևորելով ոչ միայն Գոռին, այլև մնացած բոլոր մարզիկներին ձգտելու, միշտ պատրաստված լինելու և էլ ավելի բարձրացնելու իրենց արդյունքները։
Մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկները և հաղթող մարզիկների անձնական մարզիչները արժանացան դրամական պարգևների․ մարզիկները ստացան նաև մեդալ և պատվոգիր»,-ասված է հայտարարության մեջ։