«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կարող է վերադառնալ «Տոտենհեմ»:
Ինչպես հաղորդում է OkDiario-ն՝ լոնդոնցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է զանգել խորվաթ ֆուտբոլիստին, որպեսզի համոզի նրան տեղափոխվել «Տոտենհեմ»: Հեռախոսազրույցի ընթացքում Մոդրիչը պորտուգալացուն ասել է, որ ուզում է մնալ «Ռեալում»:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «սերուցքայինների» հետ ավարտվում է 2021-ի ամռանը, սակայն կողմերը դեռևս չեն համաձայնեցրել պայմանագրի երկարաձգումը: