Ըստ Chess24-ի՝ Լևոն Արոնյանի տեղափոխությանն ԱՄՆ անդրադարձել է Սենթ Լուիսի շախմատի ակումբը՝ մեջբերելով ամերիկացի գործարար Ռեքս Սինքֆիլդին, ով շախմատի մեծ սիրահար է և շախմատային բարերար։
«2013-ին Արոնյանը խաղացել է Սինքֆիլդի Գավաթի առաջին մրցաշարում: Այս տարիների ընթացքում ես բացահայտել եմ նրան որպես ուժեղ շախմատիստի ու իսկական ջենթլմենի:
Երբ նա դիմեց մեզ՝ հետաքրքրված լինելով տեղափոխվել Սենթ-Լուիս ու ներկայացնել ԱՄՆ-ը, հասկացա, որ ավելի լավ տարբերակ չի կարող լինել»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Օլիմպիադայի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ` ՀՀ-ից հեռանալու մասին։