Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Դիդյե Դեշամին փոխարինելու ֆավորիտն է:
RTL-ն հայտնում է, որ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան տարբերակներ է քննարկում, եթե նրանք չկարողանան երկարաձգել Դեշամի պայմանագիրը 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո:
Ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրետը ասել է, որ Զիդանը շարունակում է մնալ Դեշամին փոխարինելու հիմնական թեկնածուն: