Փետրվարի 21-28-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կկայանա Ստրանջայի 72-րդ բռնցքամարտի հեղինակավոր մրցաշարը:
ՀԲՖ-ն հայտնել է, թե ինչ կազմով է հավաքականը մասնակցելու տարվա առաջին ստուգատեսին.
Մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աղջիկների մրցաշարում հանդես կգան 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը: