Փիթսբուրգի համալսարանի բժիշկները ցանկանում են ուսումնասիրել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ծունկը, տեղեկացնում է ESPN-ը:
«Այդպիսի վնասվածքից հետո, մարզիկի հյուսվածքները ժամանակի ընթացքում կազմաքանդվում են, իսկ Իբրայի ծունկը նման է 16-ամյա պատանու ծնկի: Սա բացառիկ դեպք է, ինչը ես ցանկանում եմ ավելի մանրակրկիտ ուսումնասիրել»,- ասել է բժիշկ Ստեֆանո Պիոչելին:
Նշվում է, որ բժիշկները զարմացած են Իբրահիմովիչի առողջական վիճակով: 39-ամյա հարձակվողն իր կարիերայի ընթացքում բազում ծանր վնասվածքներ է ստացել, որից վերջինը ՝ ծնկի խաչաձև կապանների վնասվածք (2017 թվական):
They said it was over. I said NO pic.twitter.com/6RqSB4zyHL
— Zlatan Ibrahimović (@Ibra_official) August 2, 2018
Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ շվեդը կարիերայի ավարտից հետո կանցնի բժիշկների նախատեսած հետազոտությունները: