«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է օրեր առաջ Լեո Մեսսիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
«Մեծ հաշվով ես կապ չեմ ունեցել կոնֆլիկտի հետ: Խնդիրն ակումբի ու Մեսսի մեջ էր: Մինչև հիմա ես զրուցում եմ նրա հետ, և մենք շարունակելու ենք միասին աշխատել»,-ասել է Կումանը:
Հիշեցնենք, որ նախորդ առաջնության ավարտից հետո Մեսսին ֆաքսով ակումբին տեղեկացրել է, որ ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»՝ օգտվելով պայմանագրում առկա՝ անվճար հեռանալու իրավունք տվող կետից: «Բարսան» հայտնել է, որ կետն այդ պահին ակտիվ չէ, և հեռանալու համար արգենտինացին պետք է վճարեր 700 մլն եվրո կամ դիմեր դատարան, սակայն Մեսսին որոշում կայացրեց մնալ: