Ազգերի լիգայի առաջին դիվիզիոնի 4-րդ խմբում Իսպանիայի հավաքականը 2-րդ տուրի խաղում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Ուկրաինայի հավաքականի դարպասը:
Իսպանացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ռամոսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Անսու Ֆատին ու Ֆերան Տորեսը:
Այս խաղից հետո Իսպանիայի հավաքականը 4 միավորով՝ գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Խմբի մյուս խաղում Գերմանիայի ընտրանին արտագն խաղում ոչ-ոքի խաղաց Շվեյացարիայի հավաքականի հետ: 14-րդ րոպեին Գունդողանը բացեց հաշիվը: Տանտերերը պատասխան գոլը խփեցին 58-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Վիդմերը:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ: