Իտալական «Ռոման» նախապատրաստվում է 2020/21 թվականների խաղարկությանը։ Հռոմեացիները այս րոպեներին ընկերական հանդիպում են անցկացնում «Սամբենեդետեսե» ակումբի հետ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գայլերի» մեկնարկային կազմում է։ Առաջին կեսի 20-րդ րոպեի դրությամբ՝ «Ռոման» հաղթում է մրցակցին 2-0 հաշվով։