Լոնդոնի «Չելսիի» նորեկ Կայ Հավերցը հայտարարել է, որ անհամբեր սպասում է «արիստոկրատների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ աշխատելուն:
«Լեմպարդը շատ մեծ դեր ունեցավ «Չելսի» տեղափոխվելու իմ որոշման մեջ: Ես հետևել եմ նրա ֆուտբոլային կարիերային, դիտել եմ նրա հանդիպումները, ինձ միշտ դուր է եկել նրա խաղը:
Ես անհամբեր սպասում եմ նրա հետ աշխատելուն: Համոզված եմ, որ նրանից շատ բան կարող եմ սովորել»,- մեջբերում է Հավերցին ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» 223,2 միլիոն եվրո է ծախսել տրանսֆերների վրա: Իսկ Հավերցի տրանսֆերը, որի համար անգլիական ակումբը վճարել է 80 մլն եվրո, ընդհանրապես, ռեկորդային է «Չելսիի» համար։