«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը շնորհավորել է իր նախկին ակումբին՝ Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:
Ջորդան Հենդերսոն ու «Լիվերպուլի» մյուս խաղացողներ, ես շատ ուրախ եմ ձեզ և ձեր ընտանիքների համար, ակումբի բոլոր աշխատակիցների և երկրպագուների համար: Հուսով եմ, որ այս անգամ ամբողջովին կվայելեք այս պահը: Դա հիանալի է երկրպագուների համար: Դուք չեմպիոններ եք:
Ուրուգվայցի հարձակվողը «Լիվերպուլի» կազմում խաղում էր 2011-ից 2014 թվականներին:
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ձախողում չի համարել այն, որ իր թիմն այս մրցաշրջանում չկարողացավ հաղթել Պրեմիեր լիգան: