Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Բրայթոնը» հյուրընկալել է «Արսենալին»։
Առաջին կեսից հետո հաշիվը 0-0 է։ Խաղակեսի վերջնամասում «զինագործների» դարպասապահ Բերնդ Լենոն լուրջ վնասվածք է ստացել։ Դրվագներից մեկում գնդակը որսալու պահին տանտերերի հարձակվող Նիլ Մոպեն հրեց Լենոյին, ինչից հետո վերջինս անհաջող ընկավ ու աջ ոտքի վնասվածք ստացավ։
Լենոյին դաշտից դուրս բերեցին պատգարակով։ Այդ ընթացքում նա բղավեց Մոպեի վրա։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։