Իտալական «Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո Մարիո Բալոտելին լքելու է ակումբը, տեղեկացնում է Football Italia-ն:
«Մարիոն տարօրինակ տղա է, ով միայն իր մասին է մտածում: Եթե մենք լքենք Ա Սերիան, նրա պայմանագիրը ինքնաբերաբար չեղարկվում է:
Մենք իրոք հավատում էինք, որ նա կարող է դառնալ «Բրեշիայի» առաջատարը:
Ցավոք, Բալոտելին չարդարացրեց մեր հույսերը»,- ասել է Չելինոն:
Հիշեցնենք, որ Բալոտելիի պայմանագիրը իտալական ակումբի հետ գործում է մինչև 2022 թվականը:
Հավելենք, որ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Բալոտելին դարձել է 5 գոլի հեղինակ: