ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հերթական անգամ իր հարգանքը ցուցաբերեց իր հայրենակցին և «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, ինչպես նաև«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Կա՞ մեկը, ով օրինակելի ֆուտբոլիստ է ինձ համար: Առաջինը Զիդանն է՝ հաշվի առնելով այն ամենը, ինչին նա հասել է հավաքականի հետ, իսկ հետո՝ Ռոնալդուն: Նա այնքան է հաղթել և շարունակում է հաղթող լինել նույնիսկ այդպիսի ահռելի հաջողությունների հասնելուց հետո:
Նրանք երկուսն էլ թողեցին իրենց հետքը ֆուտբոլի պատմության մեջ: Ես նաև ցանկանում եմ գրել իմ սեփական գլուխը այս խաղի պատմության մեջ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Mirror-ը: