Լիգա 1-ի նոր մրցաշրջանը կսկսվի օգոստոսի 22-ին: Այդ մասին հայտնում է RMC- ն:
«Mediapro-ի, Canal +-ի և beIN Sports-ի հետ խորհրդատվություններից հետո, 2020/21 մրցաշրջանի համար հաստատվել ենԼիգա 1-ի մեկնարկի հետևյալ ժամկետները. օգոստոսի 22-ը Լիգա 1-ի, իսկ օգոստոսի 23-ը՝ Լիգա 2-ի համար», — ասված է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլային Լիգայի (LFP) հայտարարության մեջ:
Կազմակերպությունը նաև պարզաբանում է, որ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հունիսի 17-ին կայացած հանդիպումից հետո, երբ կսահմանվեն Եվրոպայի գավաթի խաղարկության հանդիպումների ամսաթվերը, օրացույցը կհաստատվի և կհրապարակվի:
Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին LFP-ն պաշտոնապես հռչակեց ՊՍԺ-ին Ֆրանսիայի չեմպիոն ՝ 2019/20 մրցաշրջանի արդյունքներից հետո, որն ավարտվել էր վաղաժամ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: