Հայտնի են Իտալիայի Ա Սերիայի ներկայիս մրցաշրջանի ավարտի ժամկետները, տեղեկացնում է Sky Italia-ն:
Վերսկսվելու դեպքում, 2019/20 մրցաշրջանը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 20-ը:
Այսպիսով, Ա Սերիան ընթանալու է Չեմպիոնների և Եվրոպա լիգաներին զուգընթաց:
Ավելի վաղ, ՈՒԵՖԱ-ն հորդորել էր ներքին առաջնությունները ավարտել մինչև օգոստոսի 3-ը:
Հավելենք, որ Իտալիայի առաջնության վերսկսման ժամկետները հայտնի կդառնան մայիսի 28-ին: