Անգլիական «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է ակումբում ունեցած խնդիրների մասին, տեղեկացնում է The Guardian-ը:
«Ինձ պաշտպանված չէի զգում լոնդոնյան ակումբում: Մարզչի համար դա շատ կարևոր հանգամանք է:
Ղեկավարության որոշումները անհասկանալի էին: Դրանք ինձ ցավ էին պատճառում:
Իմ նախկին ակումբներում այդպիսի բան չէի տեսել: ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատրաստ էր օգնել ինձ ցանկացած հարցում:
«Արսենալում» ՝ այդպես չէր»,- ասել է Էմերին:
Հիշեցնենք, որ Էմերին կարող է գլխավորել իսպանական ակումբներից մեկը: