«Ռենի» կիսապաշտպան Էդուրդո Կամավինգան գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը , հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը պատրաստ է 35 միլիոն եվրո վճարել ֆրանսիացի ֆուտբոլիստի համար:
Հիշեցնենք, որ «Ռենը» իր տաղանդին գնահատում է 50 միլիոն եվրո:
Հավելենք, որ 17-ամյա ֆրանսիացին հայտնվել է նաև «Բարսելոնայի» ու «Ռեալի» դիտակետում:
Ֆրանսիայի առաջնության այս մրցաշրջանում Կամավինգան 25 խաղում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: