Ֆրանսիական «Ամյենը» զրկվել է իր տիտղոսային հովանավորից, տեղեկացնում է L’Équipe-ը:
Intersport ընկերությունը դադարեցրել է «Ամյենի» ֆինանսավորումը: Հաղորդում է, որ կորոնավիրուսի հետևանքով ընկերությունը խնդիրների առաջ է կանգնել:
Հիշեցնենք, որ Intersport-ը հովանավորում էր նաև «Մարսել» և «Լիլ» ակումբները: Այս ակումբները դեռ անորոշ վիճակում են:
Հավելենք, որ «Ամյենը» կրճատել էր ակումբի աշխատակիցների աշխատավարձերը: