Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» ֆրանսիացի դարպասապահ Ալբան Լյաֆոնի ծառայություններով, հաղորդում է fiorentina.it-ը։
Լյաֆոնը ներկա պահին խաղում է «Նանտում» վարձակալական հիմունքներով։ Ֆրանսիական ակումբը վարձակալության ավարտին պետք է պարտադիր գնի նրա տրանսֆերը 9 միլիոն եվրոյով։
Կա ևս մեկ դրույթ, որի համաձայն՝ «Ֆիորենտինան» կարող է 11 միլիոն եվրոյով վերադարձնել նրան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «բլանկոսները» մտադիր են հետ վերադարձնել իրենց դարպասապահ Անդրեյ Լունինին, որը վարձակալությամբ խաղում է «Օվիեդոյում»։