Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին հայտնում է Birmingham Mail -ը:
Աղբյուրի համաձայն, 32-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորես հետաքրքրված է «Վոլվերհեմփթոնը», այնուամենայնիվ, խաղացողի բարձր աշխատավարձը թուրինյան թիմում կարող է խոչընդոտ հանդիսանալ տեղափոխության համար: Գերմանացին Թուրինում ստանում է տարեկան 6 միլիոն եվրո:
Ավելի վաղ, Խեդիրայի ծառայություններով հետաքրքրված էր նաև Լոնդոնի «Արսենալը»: