Արգենտինական «Բոկա Խունիորսի» նախագահ Խորխո Ամոր Ամեալը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակող Էդինսոն Կավանիի հնարավոր տեղափոխությունը մայրաքաղաքային թիմ.
«Մենք հպարտ ենք, որ Կավանիի նման խաղացողը ցանկանում է հագնել մեր ակումբի մարզաշապիկը, բայց մեր տնտեսական ու ֆինանսական վիճակը մեզ նման շռայլության հնարավորություն չի տալիս: Իհարկե, ոչ ոք չի կարող կարող հակառակն ապացուցել, որ Կավանին լավ խաղացող է, բայց այս պահին մենք պետք է մտածենք ներկայիս կազմի խաղացողների մասին ու նրանց վստահել»,- goal.com-ին ասել է ակումբի նախագահը:
Նախկինում կար տեղեկություն, որ Կավանին կարող է վերադառնալ Մադրիդ: Ուրուգվայցուն ցանկանում էր ձեռք բերել նաև Բեքհեմի «Ինտեր Մայամին»: Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 14 խաղում խփել է 4 գնդակ: