«Բոկա Խունիորսի» ու «Ատլետիկո Մինեյրոյի» ֆուտբոլիստները Լիբերտադորեսի Գավաթի խաղից հետո քաշքշուկ են կազմակերպել, որին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Մարկոս Ռոխոն՝ կրակմարիչը թափահարելով:
Տեսանյութում երևում է նաև «Բոկա Խունիորսի» հայ հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը, կարծես, փորձում է հանգստացնել թիմակիցներին:
Հիշեցնենք՝ թիմերի միջև 1/8 եզրափակչի երկու խաղն էլ ավարտվել է 0-0 հաշվով, իսկ հաղթողին որոշելու համար ստիպված են եղել հետխաղային 11-մետրանոց հարվածաշար անցկացնել, որտեղ ավելի ուժեղ են գտնվել «Ատլետիկո Մինեյրոյի» ֆուտբոլիստները: «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում վճռորոժ հարվածն իրականացրել է դարպասապահ Էդերսոնը: