«Վալենսիայի» բոլոր խաղացողները բացասական թեստեր են հանձնել կորոնավիրուսի համար, հայտնում է Superdeporte-ն:
Երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ «Վալենսիայի» ընդհանուր 25 ներկայացուցիչների մոտ ախտորոշել են կորոնավիրուս. առաջին թիմի 10 խաղացող և ակումբի 15 աշխատող:
Այնուամենայնիվ, այժմ ֆուտբոլիստները անցել են երկրորդ թեստը, որը չի ցույց տվել վարակի առկայությունը թիմում: Ինչ վերաբերում է անձնակազմին, ապա «Վալենսիայի» որոշ աշխատակիցների թեստերը դրական են եղել:
Այժմ թիմը կարանտինում է: «Վալենսիան» 27 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը՝ վաստակելով 42 միավոր: