«Նորվիչը» պաշտոնական կայքում հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը որոշել է կրճատել աշխատակազմի մի մասը:
Ակումբի առաջին թիմի գործերին չներգրավված աշխատողները կրճատվելու են և կհեռացվեն աշխատանքից: Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրանց կվճարի աշխատավարձի 80%-ը, իսկ ակումբը կփոխհատուցի 20%-ը:
Երեկ «Տոտենհեմի» պաշտոնական կայքը հայտնել է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը որոշել է անորոշ ժամանակով արձակուրդի ուղարկել 550 ակումբի աշխատակիցների: