Լոնդոնյան ակումբը նախատեսում էր նոր ստադիոն կառուցել: 2017 թվականին «Չելսին» ստացավ շինարարական աշխատանքներ սկսելու իրավունք, սակայն, ֆինանսական անբարենպաստ պայմանները հետաձգեցին դրա կառուցումը:
Մարտի 31-ին ավարտվում է շինարարական աշխատանքներ սկսելու թույլտվության ժամկետը, բայց 1 միլիարդ ֆունտ արժողությամբ կառույցի աշխատանքները չեն սկսվել:
Daily Mail-ը հաղորդում է, որ «Չելսին» հրաժարվել է ստադիոնի կառուցման մտքից: Կորոնավիրուսի համաճարակը իր ազդեցությունն է ունեցալ ղեկավարության այդ որոշման մեջ:
Հիշեցնենք, որ ակումբի ներկայիս մարզադաշտը ՝ «Սթեմֆորդ Բրիջը» տեղավորում է 41.837 մարդ: