«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը խոստովանել է, որ ինքը ֆուտբոլից այնքան էլ լավ չի հասկանում:
«Ես շատ ֆուտբոլ չեմ դիտում։ Միայն այն ժամանակ եմ դիտում, երբ լավ խաղեր են ցուցադրում կամ իմ ընկերն է խաղում: Երբեմն ինձ հարցնում են խաղացողի անունը, բայց ես պարզապես գաղափար չունեմ, թե ում մասին են խոսում:
Վատ հիշողությո՞ւն: Ո՛չ, ես գիտեմ իմ մրցակիցների անունները: Երբ տեսանյութ է ցուցադրվում, ես գիտեմ, թե ով է կանգնած ցանկացած դիրքում, ինչպես է նա շարժվում, ինչպես է նա հարվածում: Դա մի փոքր տարօրինակ է»,- մեջբերում է դարպասապահին Marca-ն: