Mirror-ը հայտնում է, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները մերժել են ակումբի ղեկավարության առաջարկը` կորոնավիրուսի համաճարակի պատճառով ճգնաժամում ժամանակավորապես կրճատել աշխատավարձերը:
Կատալոնական ակումբը դժվար իրավիճակի պատճառով փորձում է նվազագույնի հասցնել ֆինանսական կորուստները, բայց ֆուտբոլիստները չաջակցեցին այս նախաձեռնությանը:
Այնուամենայնիվ, «Բարսան» շարունակում է բանակցություններ վարել թիմի առաջատարների հետ, այդ թվում ՝ Լիոնել Մեսսիի, Սերխիո Բուսկետսի և Ժերար Պիկեի:
Կատալոնական ակումբի խաղացողների՝ «Բարսելոնայի» ղեկավարությանը ընդառաջ չգնալու ցանկությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ վերջերս ֆուտբոլիստները դժվար հարաբերությունների մեջ են եղել ակումբի ղեկավարության հետ:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ «Յունիոն Բեռլին» և «Լիդս» ակումբների խաղացողները որոշել են ամբողջովին հրաժարվել աշխատավարձերից՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: