Գերմանական Բունդեսլիգայի «Յունիոն» ակումբի խաղացողները որոշել են ամբողջովին հրաժարվել աշխատավարձերից՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս մասին հաղորդվում է բեռլինյան թիմի պաշտոնական կայքում:
Ֆուտբոլիստները պատրաստակամություն են հայտնել օգնել ակումբին, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտնվեց ծանր ֆինանսական իրավիճակում: Գերմանիայի առաջնության կասեցումից հետո ակումբը կորցրել եկամտի բոլոր աղբյուրները:
Ակումբի ղեկավարությունն ու սպասարկող անձնակազմը աջակցեցին խաղացողների որոշմանը: Նրանք պայմանավորվել են կրճատել աշխատանքային ժամանակը, ինչը նույնպես կհանգեցնի աշխատավարձի կրճատմանը:
«Անցած մի քանի օրվա ընթացքում մենք քննարկեցինք իրար հետ և պայմանավորվեցինք, որ միասին հանդես կգանք: Մենք ցանկանում ենք միասին լուծել այս ծանր իրավիճակը», — ասում է թիմի ավագ Քրիստոֆեր Տրիմելը:
Ակումբի գրասենյակները, մարզադաշտը և ուսումնական կենտրոնը կփակվեն մինչև հետագա ծանուցումը: Հիմնական թիմի մարզումները դադարեցվում են մինչև մարտի 31-ը: Մինչ այս պահը խաղացողները մարզվելու են անհատական ծրագրերով:
Ավելի վաղ, անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Լիդս» ակումբի խաղացողները, մարզչական շտաբը և ակումբի ղեկավարները համաձայնվել են հետաձգել աշխատավարձի վճարումները: